Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 

Պայմաններ և Դրույթներ

Ներածություն

Այս բաժնում ներկայացված պայմաններն ու դրույթները կիրառելի անձանց նկատմամբ, ովքեր որևէ կերպ փոխգործակցում են www.melante.am կայքի հետ։ Պայմաններին պարտադիր է ծանոթանալ նախքան գնումներ կատարելը։

Վճարներ

Ընկերությունը կարող է պատվերը չեղյալ համարել կամ մերժել այն դեպքերում, որոնց մասին հաճախորները մանրամասն և նախապես կտեղեկացվեն։

Առաքանու Կորուստի Ռիսկեր

Առաքանու կորստի դեպքում ընկերությունն ամբողջությամբ փոխհատուցում է Ձեր պատվերը։

Արժեք և Նկարագրություններ

www.melante.am կայքում ցուցադրված գները ներկայացնում են մանրածախ վաճառքի գինը:

  • Եթե պատվիրված ապրանքը չի համապատասխանում կայքի լուսանկարներին կամ նկարագրությանը, Հաճախորդը կարող է իրականացնել ապրանքի վերադարձ։
  • Կայքում ներկայացված և իրական ապրանքների միջև չնչին տարբերությունները՝ ներառյալ գունային փոքր տարբերությունները, չեն համարվում ապրանքի թերություն։
  • Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հարկերի և տուրքերի համար, որոնք առաջանում են առաքվող երկրում։

Պրոմո Կոդ

Պրոմո կոդերը կիրառելի են սահմանափակ ժամանակահատվածում։ Անհատական պրոմո կոդը հանրայնացնելու դեպքում այն կարող է չեղարկվել կամ արգելափակվել, ինչի մասին Դուք նախապես կտեղեկացվեք և կծանուցվեք։

Խարդախություն

Կեղծ գործողությունները խիստ վերահսկվում են ընկերության կայքում, և հայտնաբերման դեպքում գործողություններ իրականացնողը կրում է ամբողջական և խիստ պատասխանատվություն։

Իրավունքների Ճանաչում

Մտավոր սեփականության իրավունքները www.melante.am կայքում պաշտպանված են։ Կայքում առկա նյութը ենթակա չէ կրկնօրինակման, սեփական օգտագործման կամ երրորդ անձանց փոխացնելուն։

Կարգավորող Դրույթներ

Պայմանները և դրույթները կարգավորվում և մեկնաբանվում են ՀՀ օրենդսրությամբ։ Կողմերի միջև ծագող վեճերն ու հակասությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։