Մեր մասին

2002 թվականից սկսած, «Սաթենկար» ընկերությունն իր Մելանտե ապրանքանիշով, Հայաստանյան շուկայում իրականացնում է տրիկոտաժի արտադրություն՝ հայ սպառողին առաջարկելով միայն բարձրորակ բամբակյա հումքից պատրաստված ու էկոլոգիապես մաքուր գունանյութերով ներկված արտադրանք։ Գործունեության ընթացքում ընկերությունը հասցրել է Հայաստանյան շուկայում իր ուրույն տեղը գտնել՝ դառնալով սպառողների ու հաճախորդների առօրյայի անբաժան մասը։ Առաջարկվող ներքնազգեստի և արտահագուստի լայն տեսականին նախատեսված է կանանց, տղամարդկանց, դեռահասների ու նորածինների համար։ Առաջնահերթություն տալով իր սպառողների, հաճախորդների ու գործընկերների նախասիրություններին ու կարիքներին՝ ընկերությունը մշտապես փորձում է ներկայացնել դիզայներական հետաքրքիր լուծումներով ու բարձրորակ արտադրանք։ Ընկերությունն օգտագործում է միջազգային ստանդարտներին համապատասխան ու որակավորում անցած հումք։ Հարկ է նշել, որ ընկերության արտադրանքի որակը բարձր գնահատանքի է արժանացել միջազգային ցուցահանդեսների ընթացքում՝ լավագույնս ներկայանալով որպես տեղական արտադրանք։ 2017թ-ին ընկերությունն արժանացել է <Համազգային վստահություն> մրցանակին: Վերջին տարիներին ընկերությունը ներդրել է կայուն զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ թափոնների արդյունավետ կառավարումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու արտադրական հզորությունների արդյունավետ օգտագործումը։ Ընկերությունը գործում է սոցիալապես պատասխատանու կերպով՝ նախաձեռնելով և իրականացնելով մի շարք ծրագրեր իր աշխատակիցների համար՝ անվճար ճաշարան, անվճար տեղափոխում, իսկ առաջիկայում ընկերությունը պլանավորում է ներդնել առողջության ապահովագրման ինստիտուտ։

Մեր ֆիրմային խանութները

  • Հասցե: Տերյան 62, տարածք 2
  • Հասցե: Ամիրյան 13 շ., Տարածք 46
  • Հասցե: Հր. Քոչարի 1, Տարածք 1
  • Հասցե: Հանրապետության 67 2/2
  • Հասցե: Կ. Ուլնեցի 59/5
  • Հասցե: Ստեփանակերտ Ազատամարտիկների 34