Բարի գալուստ Մելանտե՝ որտեղ միաձուլվում են ավանդույթներն ու նորարարությունը, և ամեն ասեղ իր պատմությունն է պատմում։ Բրենդի հիմնաքարերը լինելով որակը, ժառանգությունն ու ընտանիքը Մելանտեն դարձնում են ավելին քան միայն բրենդ՝ ներկայացնելով հայ կնոջ ձեռագործ աշխատանքը։
Մեր ուղին սկսվել է 2002 թվականից՝ տեսլականով ստեղծելու հագուստի բրենդ, որը կարտահայտի ոչ միայն հայկական մշակույթի հարստությունն, այլև կներկայացնի ժամանակակից ընտանեկան կյանքի ապրելակերպը։ Յուրաքանչյուր կտոր, աքսեսուար, մոդել ստեղծվում է մանրակրկիտ ուշադրությամբ, մեծ սիրով և հոգատարությամբ՝ օգտագործելով միայն բարձրորակ և ժամանակի մեջ ստուգված հումքեր, տեխնոլոգիաներ՝ փոխանցված սերնդեսերունդ։
Մելանտեում մենք համոզված ենք, որ հագուստն ավելին է քան միայն թել և ասեղը․ այն կենսակերպ է։ Այն պատմում է սեփական մարմնում հարմարավետ և ինքնավստահ լինելու մասին՝ կիսելով կյանքի ուրախ և ջերմ պահերը թանկագինների հետ։ Կրել Մելանտե նշանակում է տոնել կյանքի ամենափոքր ու ջերմ պահերը և կարևորել այն արժեքները, որոնք մեզ կապում են իրար։
Ընկերության տեսլականի 3 հիմնական ուղենիշներն են երջանկության, հանգստության և հարմարավետության զգացում փոխանցելը։ Այս էմոցիաները հիմքն են տարիների գործունեության որի արդյունքում ներկայացված որակը միշտ գերազանցել է գնին։ Այսպիսով, եթե փնտրում եք մնայուն և ամենօրյա հարմարավետ հագուստ Մելանտեն հենց ձեզ համար է։ Միացիր մեր ճամփորդությանն ու վայելիր կոմֆորտի, երջանկության ու հանգստության հարմոնիկ միաձուլումը։
Ամենից առավել, Մելանտե․ Ընտանիքն է, որտեղ ծնվեց մեր պատմությունը։